Մասնակցություն «Գիտության շաբաթ 2025» փառատոնին

Հոկտեմբերի 3-ին հետազոտական վարժարանի սովորողների մի փոքր խմբով ընկեր Վարդանի և պարոն Տիգրանյանի գլխավորությամբ այցելեցինք Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Գիտության շաբաթ 2025» փառատոնին։ Փառատոնի ընթացքում տարբեր կրթական նախաձեռնություններ իրականացնող կազմակերպություններ, ԲՈՒՀ-եր ներկայացան իրենց տաղավարներով՝ ցուցադրելով իրենց գործունեությունը։ Մենք շրջել ենք բոլոր տաղավարներով, ունեցել հարց ու պատասխան տաղավարների պատասխանատուների հետ, ստեղծել համագործակցային կապեր, ստացել մեզ հուզող հարցերի պատասխանները: Փառատոնը լի էր գործունեության տարբեր ուղղություններով։

Ամերիկյան համալսարանի տաղավարում տեսանք և խոսեցինք ինքնավար նավակի, դռոնի, համալսարանի բաժինների, ինչպես նաև ուսանողների կողմից հրատարակված ամսագրերի մասին: Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի տաղավարում տեսանք՝ ինչպես են ստուգում արյան կարգը: ԵՊՀ-ն ներկայացել էր բազմապիսի ձևաչափերով՝ կրթություն, ՈւԳԸ /Ուսանողական գիտական ընկերություն/, նվերներ, խաղեր և այլն։ Կարծում եմ, որ բոլոր տաղավարներն էլ հետաքրքիր էին, սակայն դրանք հիմնականում կապված էին ինժիներիայի և բնագիտության հետ, և լավ կլիներ, որպեսզի հումանիտար ոլորտը ևս ներկայացված լիներ:

Կարծում եմ, որ այս ճամփորդությունը շատ լավ միջոց էր, որպեսզի ավելի մտերմանայինք մեր դասավանդողների հետ, քանի որ նրանք ամեն բան արեցին, որպեսզի այն անցնի հետաքրքիր, կրթական, ինչու չէ՝ նաև ժամանցային։ Այս ճամփորդությունը բոլորիս լիցքաթափեց ծանրաբեռնված դպրոցական և աշխատանքային օրվանից հետո։

This entry was posted in Ավագ դպրոց, Ճամփորդություն and tagged . Bookmark the permalink.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *